ru24.pro
World News
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26
27
28
29
30

COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար

0

Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովում շուրջ 200 երկիր փաստաթուղթ է ստորագրել՝ հարուստ պետությունների կողմից աղքատ երկրներին տարեկան 300 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար: 

Ինչպես հաղորդում է kommersant.ru-ն՝ AFP-ին հղումով,Հնդկաստանը դեմ է արտահայտվել պայմանավորվածություններին։

«Առաջարկվող գումարը ահավոր փոքր է։ Սա չնչին գումար է: Այս փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան տեսողական պատրանք։ Մեր կարծիքով, դա չի օգնի լուծելու այն զանգվածային խնդիրը, որի հետ մենք բոլորս բախվում ենք»,- ասել է հնդիկ խոսնակ Լիելա Նանդանը:

134 զարգացող երկրների խումբը պահանջել է տարեկան 500 միլիարդ դոլար հատկացնել:

Ինչպես հայտնում է AFP-ն, գործարքը կնքվել է երկու շաբաթների քաոսային «առևտրի» և անքուն գիշերներից հետո: Զարգացող երկրները լքել են նիստերը և սպառնացել առհասարակ հեռանալ, եթե հարուստ երկրները չհամաձայնեն վճարել ավելի շատ միջոցներ:

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում էին, որ հարուստ նոր զարգացող տնտեսությունները, ինչպիսին Չինաստանն է, ևս խոշոր ներդրում ունենան: Պեկինն այժմ ֆինանսավորում է գլոբալ տաքացման դեմ պայքարը, սակայն իր պայմաններով։ COP29 համաձայնագիրը խրախուսում է զարգացող երկրների կամավոր ներդրումները, սակայն վճարման պարտավորություններ չի սահմանում: