Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում մեզ սպասվում է կովկասյան դերբի, հետաքրքիր կլինի հարևանների դիմակայությունը․ Վրաստանի հավաքականի մարզիչ
Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում մեզ սպասվում է կովկասյան դերբի։ Հետաքրքիր պետք է լինի երկու հարևան երկրի դիմակայությունը։
Հայտարարել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վիլլի Սանյոլը․
«Լավ է, որ ստիպված չես երկար թռիչքներ կատարել։ Սրանք կլինեն մեր վերջին պաշտոնական հանդիպումները աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ, և հուսով եմ, որ մենք բարձր խաղամակարդակ կցուցադրենք։
Չէի ասի, որ երկրորդ հանդիպումը տանը անցկացնելը էական առավելություն է։ Դա միշտ կախված է առաջին հանդիպման արդյունքից։ Չեմ կարծում, որ դա մեծ նշանակություն ունի ժամանակակից ֆուտբոլում:
Այնուամենայնիվ, հուսով եմ, որ մեր երկրպագուների աջակցությամբ կարող ենք կարևոր առավելություն ստանալ պատասխան խաղում»,- Սանյոլի խոսքերն է մեջբերում Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հայաստանն ու Վրաստանը կմրցեն B լիգա մուտք գործելու համար: Հանդիպումները կկայանան մարտի 20-ին և 23-ին: