Երևանում տրակտորը բախվել է գազատար խողովակին
Նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա և Շահսուվարյան փողոցի խաչմերուկում փորման աշխատանքներ կատարելիս տրակտորը բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք։
Պարզվել է, որ Արթուր Հակոբյանի վարած «GSB» մակնիշի տրակտորը հողային աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վնասել է գազի խողովակը, ինչից գազի արտահոսք է սկսել և օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և վերականգնել վթարը, ինչից հետո գազամատակարարումը սկսվել է։