ru24.pro
World News
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30

Կորեական թերակղզում ստեղծված բարդ իրավիճակը ցանկացած պահի կարող է վերաճել ամենաավերիչ ջերմամիջուկային պատերազմի. Կիմ Չեն Ըն

0

Կորեական թերակղզում ստեղծված բարդ իրավիճակը կարող է հանգեցնել «ամենաավերիչ ջերմամիջուկային պատերազմի»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որի խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

«Դեռ երբեք Կորեական թերակղզում հակամարտող կողմերը նման վտանգավոր և սուր առճակատման մեջ չեն եղել, այնպիսի իրավիճակում, որը ցանկացած պահի կարող է վերաճել ամենակործանարար ջերմամիջուկային պատերազմի»,- ասել է Կիմ Չեն Ընը Փհենյանում զենքի ցուցահանդեսի բացմանը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ԿԺԴՀ-ին միայն համոզել են, որ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունը չի փոխվի:Կիմ Չեն Ընը նշել է, որ Միացյալ Նահանգները մեծացնում է ճնշումը և սադրանքների մակարդակը՝ տեղակայելով իր հսկայական ռազմավարական ակտիվները և իր դաշնակիցների ուժերը, ընդլայնելով միջուկային զենքի համատեղ օգտագործմամբ ռազմական դաշինքների համակարգը` իր արբանյակների նկատմամբ գերակայությունը պահպանելու և ամրապնդելու, ԿԺԴՀ-ի հզորության աճը զսպելու համար: