ru24.pro
World News
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26
27
28
29
30

ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը

0

Այն պետությունները, որոնք Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ճանաչում են Հռոմի ստատուտին համապատասխան, պարտավոր են կատարել նրա որոշումները: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ջերեմի Լոուրենսը՝ պատասխանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ ՄՔԴ-ի օրդերը մեկնաբանելու «ՌԻԱ Նովոստի»-ի խնդրանքին:

«Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի անկախությունն ու իրավասությունը և լիովին աջակցում ենք միջազգային ամենածանր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նրա աշխատանքին։ Հռոմի ստատուտի մասնակից պետությունները (125 պետություն-խմբ.) պարտավոր են հարգել և ի կատար ածել դատարանի որոշումը»,- ասել է նա:

Ավելի վաղ ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր էր տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Դատարանը նաև մերժել Է Իսրայելի փաստարկները, որոնք փորձել են վիճարկել դատարանի իրավասությունը՝ իր քաղաքացիների նկատմամբ երաշխավորագրեր տալու համար: