ru24.pro
World News
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
27
28
29
30

Հուսով եմ՝ ես նրան դուր եմ գալիս. Հալանդը՝ Գվարդիոլայի մասին

0

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը հույս է հայտնել, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։

«Հուսով եմ՝ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Նա ինձ համար շատ կարևոր մարդ է եղել առաջին երկուսուկես տարիների ընթացքում։ Հուսով եմ, որ նա ավելի երկար կմնա։ Ինձ շատ է դուր գալիս Պեպը և հուսով եմ, որ ես էլ նրան եմ դուր գալիս»,- Հալանդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ նորվեգացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Այս մրցաշրջանում Հալանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է 15 գոլի հեղինակ։