Իրանում մեկնարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակումը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իրանական ISNA գործակալությանը հղումով:
Նախագահը ծրագրի պատրաստման պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին։
«Այս հարցի անտեսումը կարող է հանգեցնել նրան, որ ապագայում մեր երկիրը կարող է բախվել էկոլոգիական ճգնաժամի և բազմաթիվ այլ խնդիրների»,- նշել է Փեզեշքիանը։
Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահը հայտարարել էր Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Թեհրանը ներկայումս բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։