Թրամփն ամերիկացի միլիարդատիրոջը կնշանակի ԱՄՆ առևտրի նախարար
Ամերիկացի միլիարդատեր և ներդրող Հովարդ Լութնիկը կդառնա ԱՄՆ առևտրի նոր նախարարը։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Հովարդ Լութնիկը՝ Cantor Fitzgerald-ի (ֆինանսական ծառայությունների ընկերություն-Խմբ.) նախագահը և գործադիր տնօրենը, կմիանա իմ վարչակազմին՝ որպես առևտրի նախարար», - CNN-ի փոխանցմամբ՝ ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
Նորընտիր նախագահը պարզաբանել է, որ Լութնիկը կկարողանա սակագների և առևտրի ոլորտում ստեղծել այնպիսի համակարգ, որը կօգնի ձևավորել երկրի ֆինանսական քաղաքականությունը։