Հնդկաստանի հյուսիսում պահպանվում է թունավոր սմոգը
Հնդկաստանի հյուսիսային նահանգներում գրանցվել է օդի որակի հերթական վատթարացումը: Օդի որակի ինդեքսը մայրաքաղաք Դելիում հասել է 491-ի՝ կառավարությանը ստիպելով սահմանափակել տրանսպորտային միջոցների երթևեկությունը և շինարարական աշխատանքները, ինչպես նաև կոչ անել դպրոցներին դասեր անցկացնել առցանց:
Ըստ reuters.com-ի՝ շվեյցարական IQAir ավիաընկերությունը Նյու Դելին ճանաչել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը:
Օդի որակը բարելավվել է միայն Փենջաբ նահանգում: Լահոր և Մուլթան քաղաքների իշխանությունները վերաբացել են դպրոցները՝ աղտոտման վտանգավոր մակարդակի պատճառով ավելի քան մեկ շաբաթ փակելուց հետո:
Այդուհանդերրձ, ուսանողները ստիպված կլինեն կրել դիմակներ, իսկ բացօթյա սպորտով զբաղվելն ամբողջությամբ կարգելվի: