Գործընթացը նպատակ ունի սուբսիդիայի տոկոսը պահպանել հնարավորինս նվազ՝ շարունակաբար ավելացնելով Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները. Ավինյան
Որպեսզի հասկանանք հարցի խորությունը, պիտի հասկանանք տրանսպորտի վարչության կողմից բարձրաձայնված բյուջետային կարիքը, որը 2025թ. համար կազմել է 135 մլրդ դրամ:
Մեր տրանսպորտի վարչությունը տրանսպորտի համակարգում բոլոր ներդրումային ծրագրերը ներառել էր հաջորդ տարի՝ ի ցույց դնելու, թե դեռևս ինչի կարիք ունենք: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Անդրադառնալով համայնքային բյուջեից տրանսպորտի ոլորտի սուբսիդավորմանը, քաղաքապետն ասաց. «Անկեղծ ասեմ՝ իդեալական տարբերակը կլիներ 0% սուբսիդիա:
Այս պրոցեսը նպատակ ունի սուբսիդիայի տոկոսը պահպանել հնարավորինս նվազ՝ շարունակաբար ավելացնելով Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները: Այս ռեֆորմից հետո չենք ուզում վերջում թողնել փլատակներ»:
«Ամեն լուման չկառուցված մանկապարտեզ է, մեր եկամտի 14%-ով՝ 8,5 մլրդ-ով, տրանսպորտն ենք սուբսիդավորում»,- ավելացրեց քաղաքապետը՝ անդրադառնալով վերանորոգվող մանկապարտեզների մասին հարցին: