ru24.pro
World News
Ноябрь
2024

Մոսկվան երբեք չի հրաժարվել և բաց է Կիևի կողմից ընդհատված բանակցությունների վերսկսման համար․ Պուտինն ու Շոլցը հեռախոսազրույց են ունեցել

0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ գերմանական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին  հայտնում են Կրեմլից։

Ռուսաստանի նախագահն ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր պայմանավորվածությունները պետք է հիմնված լինեն նոր տարածքային իրողությունների վրա և վերանան հակամարտության բուն պատճառները։

Պուտինը հիշեցրել է, որ ներկայիս ճգնաժամը ՆԱՏՕ-ի երկար տարիների ագրեսիվ քաղաքականության ուղղակի արդյունքն է, իսկ Մոսկվան երբեք չի հրաժարվել և բաց է Կիևի կողմից ընդհատված բանակցությունների վերսկսման համար։

Ռուսաստանը միշտ կատարել է իր պայմանագրային և պայմանագրային պարտավորությունները էներգետիկ ոլորտում և պատրաստ է փոխշահավետ համագործակցության, եթե գերմանական կողմից հետաքրքրություն լինի դրանում։

Գերմանակն լրատվամիջոցների փոխանցմամբ, Շոլցն ասել է, որ Գերմանիան կշարունակի այնքան ժամանակ օգնել Ուկրաինային, ինչքան դա կպահանջվի։