ru24.pro
World News
Ноябрь
2024

Բացահայտվել է ավելի քան 10կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք

0
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա», «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպք․ 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է։