Բաքուն կշարունակի Հայաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերը․ Ադրբեջանի ԱԳՆ
0
«Ազատություն». Բաքուն կշարունակի ջանքերը պատասխանատվության ենթարկելու Հայաստանին՝ «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների երկարատև օկուպացիայի և հակամարտությունների ընթացքում մարդու միջազգային իրավունքների բազմաթիվ խախտումների համար», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունն՝ արձագանքելով Հաագայի դատարանի երեկվա որոշումներին։ Հաագայի դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում երեկ մերժեց Բաքվի բոլոր, բավարարեց Հայաստանի երկու առարկությունները։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
