ru24.pro
World News
Ноябрь
2024

Արգենտինայից Գերմանիա թռչող Boeing-ը հայտնվել է տուրբուլենտության գոտում. կան տուժածներ

0

Lufthansa  ավիաընկերության Բուենոս Այրես-Ֆրանկֆուրտ չվերթն իրականացնող Boeing 747-8  ինքնաթիռը հայտնվել է տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով 11 ուղևոր է տուժել, հայտնում է Bild-ը:

Ավիաընկերությունից հայտնել են, որ հինգ ուղևոր և անձնակազմի վեց անդամ հիմնականում թեթև վնասվածքներ են ստացել: Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 329 ուղևոր և անձնակազմի 19 անդամ։

Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել Ֆրանկֆուրտում անվտանգ վայրէջք կատարելուց անմիջապես հետո։ Վայրէջքի ժամանակ օդաչուն բժշկական օգնություն է խնդրել։

Lufthansa-ն հայտնել է, որ չնայած տուրբուլենտությանը, ինքնաթիռի անվտանգությունը վտանգված չի եղել:  Ընկերության տվյալներով՝ ինքնաթիռը թռչում էր միջարևադարձային կոնվերգենցիայի գոտում։ Սա հասարակածային ցածր ճնշման գոտի է, որտեղ օդային հոսանքներ կան, և որոնք էլ կարող են տուրբուլենտություն առաջացնել: