Թրամփն ու Շոլցը պայմանավորվել են միասին աշխատել՝ խաղաղությունը Եվրոպա վերադարձնելու համար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր առաջին պաշտոնական հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը քննարկել են Բեռլինի և Վաշինգտոնի միջև «երկարատև համագործակցության» շարունակությունը, լրատվամիջոցներին ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայթը։ Այս մասին գրում է dw.com-ը:
Ըստ նրա՝ Շոլցը Թրամփին առաջարկել է «շարունակել երկու երկրների կառավարությունների միջև տասնամյակների հաջող համագործակցությունը»։ Զրույցի ընթացքում երկու քաղաքական գործիչները քննարկել են «աշխարհաքաղաքական ընթացիկ խնդիրները» և պայմանավորվել «միասին աշխատել՝ խաղաղությունը Եվրոպա վերադարձնելու համար», ասել է Հեբեստրեյթը։
Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ուղղակիորեն չի հիշատակել ռուս-ուկրաինական պատերազմը: