ru24.pro
World News
Ноябрь
2024

ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության ուղիները

0

Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան թե՛ երկկողմ և թե՛ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ու քննարկել հետագա փոխգործակցության ուղիները:

Կողմերը քննարկել են նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները:

Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հաջողություններ մաղթել Գաբրիելուս Լանդսբերգիսին հետագա գործունեությունում:

The post ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության ուղիները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.