ru24.pro
World News
Ноябрь
2024

Պաշտպանելու եմ այն մարդկանց, որոնք ներդրում ունեն հայկական ֆուտբոլում, և պայքարելու եմ այն մարդկանց դեմ, որոնք կեղտոտում են մեր ֆուտբոլը. Եղիշե Մելիքյանը՝ ՀՖՖ փոխնախագահին

0

Fastex Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետաձգված «Գանձասար» — «Փյունիկ» խաղից հետո (0:5)  հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձել է օրեր առաջ հարցազրույցով հանդես եկած ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի արտահայտած մտքերին։

«Մարզիչ, մասնագետ լինելուց զատ ես հայ եմ, հայ ֆուտբոլիստ եմ եղել, հայ երկրպագու եմ, հայկական ֆուտբոլի ներկայացուցիչ եմ և չեմ պատրաստվում պասիվ լինել։ Արմեն Նիկողոսյանը իրեն թույլ է տալիս վարկաբեկել «Շիրակի», «Փյունիկի»  և «Ուրարտուի» նախագահներին։

Ես պատերազմ եմ հայտարարում այդ մոտեցմանն ու թքած ունեմ աշխատանքի վրա էլ, որակազրկման վրա էլ։ Թող փաստաբաններին հավաքեն իրենց շենքում և իմ բառերի մեջ փնտրեն, թե ինչի համար կարող են ինձ որակազրկել։ Պաշտպանելու եմ այն մարդկանց, որոնք ներդրում ունեն հայկական ֆուտբոլում, և պայքարելու եմ այն մարդկանց դեմ, որոնք կեղտոտում են մեր ֆուտբոլը»,- նշել է հայ մասնագետը։