Արթիկում հավանոց են թալանել. տարել են բադեր, հավեր, ճագարներ և ցորեն
Հոկտեմբերի 30-ին անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին է դիմել Արթիկի բնակիչ 44-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հոկտեմբերի 28-ի ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 30-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել իրեն պատկանող՝ Արթիկ քաղաքում գտնվող հավանոց և այնտեղից գողություն են կատարել։
Տեղում տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հավանոցից գողացել են թվով 15 հատ բադ, 16 հատ հավ, 3 հատ ճագար և մոտ 100 կգ ցորեն՝ իրեն պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։
Արթիկի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողի կամ գողերի ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։