ru24.pro
World News
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Քաջարանի թունելի շինարարության համար ՀՀ-ն ԵԱԶԲ-ից կստանա 200 մլն դոլարի վարկ

0

Հայաստանը և Եվրասիական զարգացման բանկը համաձայնագիր են կնքել Կայունացման և զարգացման հիմնադրամի միջոցներից Քաջարանի թունելի շինարարության և M2 ճանապարհի 4 կմ հատվածի վերակառուցման համար 200 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ ծրագիրը համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից՝ շուրջ 194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով։

Նրա խոսքով՝ այս ներդրումային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 26-ին։ Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում գործող երթուղին կկրճատվի 14 կիլոմետրով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը կհասնի 80 կմ/ժամ, Քաջարան-Ագարակ ճանապարհի երթուղին կկրճատվի շուրջ 40 րոպեով։

Վարկի պայմաններով՝ տոկոսադրույքը ֆիքսված է տարեկան 4 տոկոս, մարման ժամկետը մինչեւ 20 տարի է, որից մինչեւ 5 տարին արտոնյալ ժամանակահատված է։

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։