ru24.pro
World News
Ноябрь
2024
1 2 3 4 5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Մարդկանց 72 տոկոսից ավելին բացասական է գնահատել ՍԴ-ի կողմից Արցախի հիշատակումը իրավական ուժ չունեցող համարելու որոշումը. հարցում

0

Հայաստանում հարցվածների ավելի քան 72 տոկոսը բացասական է վերաբերվում Սահմանադրական դատարանի կողմից Արցախի հիշատակումը իրավական ուժ չունեցող համարելը:

Այս մասին հարցում է իրականացրել «Գելլափ ինթերնեյշնլ ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակը:

Հարցին՝ ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ Սահմանադրական դատարանը Անկախության հռչակագրում Արցախի հիշատակումը իրավական ուժ չունեցող համարեց, 5 տոկոսը լիովին դրական է պատասխանել, ավելի շուտ դրական՝ 9.8 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 21.3 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 51.5 տոկոսը:

Ասոցացիայի նախագահ Արամ Նավասարդյանը նշեց, որ ստացվում է՝ 72 տոկոսից ավելին բացասական է համարել, իսկ 12.4 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Արցախի հայաթափումից մեկ տարի անց ի՞նչ քայլեր եք կարծում, որ Հայաստանի կառավարությունը և միջազգային կազմակերպությունները պետք է ձեռնարկեն արցախցիների վիճակը բարելավելու համար:

Հարցվածների 40.1 տոկոսը պատասխանել է՝ դիվանագիտական ճնշում և հանրության հետ համագործակցություն, արցախցիների վերադարձի ապահովում դեպի Արցախ:

29.5 տոկոսը տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության ամրապնդում տեսակետի կողմնակից է եղել, 19.6 տոկոսը՝ Արցախից տեղահանվածների համար սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրերի իրականացման: