Ըստ վերջին կանխատեսումների, Թրամփի հաղթելու հավանականությունն աճել է
ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթելու հավանականությունը 53 տոկոս է, Հարիսը՝ 47 տոկոս։ Այս մասին գրում է ABC News-ը։
Ըստ հրապարակման՝ ABC News-ի Project 538 կանխատեսող մոդելը հաշվի է առնում սոցիոլոգիական, տնտեսական և ժողովրդագրական տվյալները՝ ընտրությունների հնարավոր արդյունքները վերլուծելու համար՝ հենվելով սոցիոլոգիական հարցումների և դրանց հավաստիության վրա։
Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Թրամփը կհաղթի 100 անգամից 53-ը, մինչդեռ Հարիսը հաղթելու հնարավորություն ունի 47 անգամ: Մեկ ուրիշի նախագահ դառնալու հավանականությունը նվազագույն է։