ru24.pro
World News
Ноябрь
2024

Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)

0

Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը․

«Արարատ Միրզոյանն օրվա մի մասն աշխատում է որպես Թուրքիայի արտգործնախարար, մյուս մասը՝ որպես Ադրբեջանի։ Նրանց շահերն է առաջ տանում։

Միրզոյանն, այս հայտարարությունից հետո, պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ դիմակավորված հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև պահած ու ձեռնաշղթաներով։

Նա խախտել է Անկախության հռչակագիրը, ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը, Կառավարության ծրագիրը և քրեական օրենսգիրքը»,- նշել է Ղազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․