ru24.pro
World News
Ноябрь
2024

Մոլդովայի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները. սոցիալիստները հրաժարվել են ճանաչել դրանք

0

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արձանագրությունների 100%-ի հաշվման արդյունքները, գրում է rbc.ru-ն:

Սանդուն ստացել է 55,33%, իսկ նախկին դատախազ, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ալեքսանդրու Ստոյանոգլոն՝ 44,67%։

Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը հայտարարել է, որ չի ճանաչում արտասահմանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները։ Կուսակցությունը նշել է, որ Մերձդնեստրի տարածաշրջանում և օտարերկրյա ընտրատեղամասերում քվեարկությունը «ոչ մի կերպ չի կարող որակվել ժողովրդի կամքի ազատ և ժողովրդավարական արտահայտություն»։

Ավելի քան 325,000 մոլդովացիներ ապրում են արտասահմանում, նրանք աջակցել են Սանդուին: