ru24.pro
World News
Ноябрь
2024

Երևանի ավտոբուսներում վճարային նոր համակարգին անցնելուց հետո հավաքագրումներն աճել են գրեթե 5 միլիոն դրամով

0

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից նոյեմբերի 2-ին հավաքագրվել է 23 միլիոն 192 հազար 300 ՀՀ դրամ, որից 5 մլն 83 հազար 700-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ մանրամասնելով, որ նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մինչև նոր վճարման պայմաններին անցնելը, հավաքագրումները կազմել են 18 մլն 250 հազար ՀՀ դրամ։ 

Կոստանյանը հիշեցրել է, որ մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով։

The post Երևանի ավտոբուսներում վճարային նոր համակարգին անցնելուց հետո հավաքագրումներն աճել են գրեթե 5 միլիոն դրամով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.