ru24.pro
World News
Ноябрь
2024

Ցանկության, նվիրվածության ու միմյանց նկատմամբ կամեցողության դեպքում մենք կրկին կլինենք անհաղթահարելի. Ծառուկյան (տեսանյութ)

0

Ցանկության, նվիրվածության ու միմյանց նկատմամբ կամեցողության դեպքում մենք կրկին կլինենք անհաղթահարելի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

««Միկա» մարզահամալիրում սպորտի միջոցով համախմբման ու միասնության հերթական տոնն էր։
Մեկ ամիս շարունակ Հայաստանի և Արցախի երիտասարդներ համախմբվել էին չափելու ֆուտզալի իրենց ունակությունները։

Մրցաշարի ավարտին մասնակիցների ոգևորությունն անսահման էր, հաղթել են և՛ ֆուտզալում, և՛ գաղափարի պայքարում:

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ցանկության, նվիրվածության ու միմյանց նկատմամբ կամեցողության դեպքում մենք կրկին կլինենք անհաղթահարելի:

Հայաստան-Արցախ երիտասարդական միության խաղային լիգայի ֆուտզալի սիրողական մրցաշարն ավարտվեց համախմբվածության կոչով ու նոր գաղափարներ կյանքի կոչելու վճռականությամբ»,- գրել է Ծառուկյանը: