ru24.pro
World News
Ноябрь
2024

ՌԴ-ն 1 շաբաթում Ուկրաինային հարվածել է 900 ռումբով, շուրջ 500 ԱԹՍ-ով և 30 հրթիռով. Զելենսկի

0

Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինան ՌԴ-ի կողմից հարձակման է ենթարկվել 900 ռումբով, գրեթե 500 անօդաչու թռչող սարքով և 30 հրթիռով, իր թելեգրամյան ալիքում գրել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին և կից ավերածությունների կադրերը հրապարակել:

«Ուկրաինային հարվածները անհնարին կլինեին, եթե մենք ունենայինք աշխարհի բավարար աջակցությունն ակնհայտ բաներում», - նշել է Ուկրաինայի ղեկավարը՝ նկատի ունենալով Կիևին արևմտյան զենքով ՌԴ տարածքի խորքին հարվածելու թույլտվություն չտալը։

Նա հավելել է, որ պետք են իսկապես արդյունավետ պատժամիջոցներ, որոնք կխանգարեն Ռուսաստանին ներմուծել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրության համար կարևոր բաղադրիչներ, մասնավորապես՝ միկրոէլեկտրոնիկա: