ru24.pro
World News
Ноябрь
2024

Արագածոտնում անչափահասները, անասուններն արածեցնելու հարցով վեճի ժամանակ, ծեծել են 78-ամյա հովվին, նրա որդուն և հրել, վայր գցել հովվի 76-ամյա կնոջը

0

Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղ չհասած դաշտում վիճաբանություն է տեղի ունեցել: Պարզվել է, որ   ցորենի ցանքատարածքում անասուններ արածեցնելու հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Արագածոտնի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ․ Գ․-ն, 17-ամյա Ռ․ Գ․-ն և 17-ամյա Ա․ Գ․-ն ծեծի են ենթարկել 78-ամյա հովվին՝ Վանյա Ն․-ին, նրա որդուն՝ 48-ամյա Անդրանիկ Ն․-ին, իսկ հովվի կնոջը՝ 76-ամյա Սեդա Մ․-ին, հրել և վայր են գցել գետնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ըստ shamshyan.com-ի դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին:

Այժմ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ռ.Գ․-ին, Ա.Գ․-ին և Ռ.Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Արագածի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին: