ru24.pro
World News
Ноябрь
2024

ԿԺԴՀ-ն կշարունակի ակտիվացնել իր գործնական ջանքերը՝ պահպանելու ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում․ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ

0

Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային պատերազմ հրահրելու նպատակով համապատասխան սցենար իրագործելու մեջ։ Այդ մասին հայտնել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը։

«ԿԺԴՀ-ն կշարունակի ակտիվացնել իր գործնական ջանքերը՝ զսպելու թշնամական ուժերի ռազմական սպառնալիքը և պահպանելու ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հյուսիսկորեական կողմի կարծիքով՝ Վաշինգտոնն ու Սեուլը Փհենյանին այլ ելք չեն թողնում, քան նախապատրաստվել միջուկային հակամարտության հնարավոր բռնկմանը, ինչը երկու տերության միջև բազմաթիվ դավադրությունների արդյունք է։