Շաբաթական 9-10 վթար է գրանցվում պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ. Հետք
Մեկ տարվա ընթացքում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցված պատահարներից ամեն 3-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցն է եղել։ Այս մասին գրել է «Հետքը»։
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 468 պատահար, որից 150-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են։
Պատահարներից 180-ը Երևանում է եղել, իսկ 296-ը՝ մարզերում։
Վթարների ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 15 պարեկային ծառայող, իսկ տուժած քաղաքացիների մասին ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ Քննչական կոմիտեն առանձին վիճակագրություն չունի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։