Ամերիկան բանակցում է Չինաստանի հետ՝ ԿԺԴՀ-ի մասնակցությունը ռուս-ուկրաինական հարաբերություններում դադարեցնելու համար․ New York Times
ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Չինաստանի հետ՝ նպատակ ունենալով դադարեցնել ԿԺԴՀ-ի ներգրավումը ռուս-ուկրաինական հակամարտությանը: Այս մասին գրել է New York Times-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների աղբյուրները։ Բանակցությունների փաստը հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ հոկտեմբերի 29-ին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Վաշինգտոնում բանակցություններ են վարել չինացի դիվանագետների հետ։ ԱՄՆ-ում հույս ունեն, որ Չինաստանն առնվազն ուղերձ կփոխանցի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, իսկ առավելագույնը՝ կկարողանա սահմանափակել կամ դադարեցնել Հյուսիսային Կորեայի զորքերի տեղակայումը ռազմաճակատում:
ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ Չինաստանը դժգոհ է ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի համագործակցության սրընթաց ուժեղացումից, որի դեպքում Պեկինը կորցնում է ազդեցությունը Փհենյանի վրա:
Բացի այդ, Չինաստանում չեն ցանկանում Եվրոպայի ավելորդ ուշադրությունը Թայվանում և Կորեական թերակղզում տիրող իրավիճակի վրա։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կոչ է արել ԱՄՆ բոլոր գերատեսչություններին չինացի գործընկերներին զգուշացնել հնարավոր հետևանքների մասին, New York Times-ին պատմել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը: