ru24.pro
World News
Ноябрь
2024

Վալենսիայում սաստիկ հեղեղների шվերիչ հետևանքները՝ ֆոտոշարքով

0

Չափազանց առատ տեղումներից Իսպանիայի Վալենսիա շրջանում առաջացած սաստիկ հեղեղումները, որոնք խլել են 158 մարդու կյանք, ավերիչ հետևանքներ են առաջացրել:

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է երկնքից արված կադրեր, որոնք ներկայացնում են ավերածությունների ամբողջ մասշտաբը: Կադրերում երևում են ցեխաջրերով ողողված փողոցներ, քշված-տարված, իրար վրա կուտակված մեքենաներ, փլուզված շինություններ:

«Ցավոք, մեքենաներից որոշներում մեռած մարդիկ կան», -  ասել է Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն:

Երեքշաբթի Իսպանիայի արևելքում գտնվող Վալենսիա շրջանի որոշ հատվածներ ընդամենը ութ ժամում հեղեղվել են անձրևի տեղումների՝ ավելի քան մեկ տարվա մակարդակի պատճառով, ինչը ավերիչ հեղեղումներ է առաջացրել:

Հեղեղներն ավերել են ամբողջական գյուղեր, մեծ թվով մարդիկ անհԵտ կորած են համարվում, զոհերի թիվը կավելանա: