ru24.pro
World News
Октябрь
2024

Հայ մարզիկները երկու մեդալ են նվաճել Բուդվայում ընթացող երիտասարդների ԱԱ-ում

0

Հայ մարզիկները երկու մեդալ են նվաճել Բուդվայում ընթացող երիտասարդների ԱԱ-ում:

Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից:

1/8 եզրափակիչում թուրք մրցակցին հաղթելուց հետո, 1/4 եզրափակիչում արցախցի Էրիկ Առստամյանը պարտության մատնեց արդեն ադրբեջանցի մրցակցին։ Առաջին ռաունդում մրցավարները առավելությունը տվել էին ադրբեջանցի Նասիբովին, բայց 2-րդ ու 3-րդ ռաունդներում հայ մաիզիկը հավաքեց ուժերը, ու հաղթանակի նժարը թեքելով իր կողմը` ադրբեջանցուն ստիպեց ռինգը լքել պարտված։

Կամային հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, ով համառության շնորհիվ հաղթանակը պոկեց ալբանացի Ադամ Մակայից։

Մեր երկու բռնցքամարտիկներն էլ կիսաեզրափակիչում են և ապահովել են առնվազն բրոնզե մեդալ։ Ավելի վաղ բրոնզ էր ապահովել նաև 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը։