ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Ոչ օլիմպիական քաշերի ԱԱ. Կարեն Ասլանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

0

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը Տիրանայում ընթացող ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում 5:2 հաշվով հաղթել է վրացի ըմբիշին և դուրս եկել 1/4, որտեղ արդեն 6:3 հաշվով հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Մրցումային առաջին օրը Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում 7:4 հաշվով հաղթել է թուրք մրցակցին, ապա քառորդ եզրափակչում հավասար պայքարում զիջել է իրանցի մրցակցին՝ 1:1:

72 կգ քաշային Հայկ Մելիքյանը մեկ վստահ հաղթանակից հետո զիջել է Ֆրանսիայի ներկայացուցչին, իսկ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը մեկնարկել է պարտությամբ:

Ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև ազատ ոճայիններ 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Արման Ավագյանը և 92 կգ Իգոր Սարգսյանը: