ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
27
28
29
30
31

Նախորդ մրցաշրջանում լավագույնը Վինիսիուսն էր, իսկ ներկա պահին՝ Մեսսին․ «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչը՝ Ոսկե գնդակի մասին

0

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն իր կարծիքն է հայտնել այն մասին, թե որ ֆուտբոլիստն է արժանի ստանալու «Ոսկե գնդակը»։

 ««Ոսկե գնդակը» երբեք իմ ուշադրությունը չի գրավել։ Եվ ես երբեք չեմ հասկացել՝ այն տալիս են աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, թե տվյալ մրցաշրջանում լավագույնին։ Անցած մրցաշրջանում, թերևս, լավագույնը Վինիսիուսն էր։ Բայց եթե հարցնեք ինձ, թե այս պահին ով է լավագույնը, ապա դա Մեսսին է»,- մեջբերում է Մարտինոյին ESPN-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրած 23 խաղում խփել է 22 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Արգենտինացին 2005 թվականից ի վեր առաջին անգամ չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում:

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներին նվիրված միջոցառումը կկայանա հոկտեմբերի 28-ին Փարիզում։