ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26
27
28
29
30
31

«Սրբազան պայքար»-ը նախագահից կպահանջի չստորագրել Սահմանազատման կանոնակարգը

0

Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16․00-ին, բոլորս հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի առջև (հասցե՝ Բաղրամյան 26)։ Վահագն Խաչատուրյանից պահանջելու ենք, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։ Այս մասին գրված է «Սրբազան պայքար»-ը  տելեգրամյան էջում։

«Որոշումը չստորագրելը ոչ միայն կփրկի Հայաստանի Հանրապետությունը վերահաս աղետից, այլև կհանդիսանա նախագահին տրված այն եզակի հնարավորություններից մեկը, որը նրան կփրկի վերջանականպես Նիկոլի ծառայի վերածվելուց»,- գրված է հաղորդագրության մեջ։