ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26
27
28
29
30
31

Թրամփը ֆաշիստ է. Հարրիս

0

ԱՄՆ փոխնախագահ, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսն ասել է, որ իր մրցակիցը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, ֆաշիստ է: Այս մասին գրում է apnews.com-ը:

Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ջոն Քելլին The New York Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ «Թրամփը նախագահ եղած ժամանակ գովել է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին, ինչպես նաև իր հանդեպ հավատարմությունը երկրի Սահմանադրությունից վեր է դասել»:

Հարցին, թե արդյոք նա հավատում է, որ Թրամփը ֆաշիստ է, Հարրիսը երկու անգամ պատասխանել է. «Այո, հավատում եմ»:

Նա հավելել է, որ Թրամփը կրկին ընտրվելու դեպքում կլինի «բռնապետներով հիացող ֆաշիստ նախագահ»։