ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26
27
28
29
30
31

Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի բռնկում

0

Հոկտեմբերի 9-ից ի վեր առաջին անգամ Արեգակի վրա գրանցվել է բարձրագույն դասի (X3.3) նոր բռնկում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին:

Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X: Դրանք ուղեկցվում են արևային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը Երկիր հասնելիս կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել:

«Հոկտեմբերի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 06:57-ին (Երևանի ժամանակով 07:57-ին-Խմբ.), 44 րոպե տևողությամբ X3.3 բռնկում է հայտնաբերվել»,- ասվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ։

Բռնկումից հետո արեգակնային ռենտգենյան ճառագայթների ազդեցության մակարդակը Երկրի իոնոլորտի վրա հասել է R3 աստղճանի (ուժեղ):