44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկով ծածկող կինը հայտնաբերվել է
0
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.
«ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն:
Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»,- գրել է Սարգսյանը:
The post 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկով ծածկող կինը հայտնաբերվել է first appeared on MediaLab Newsroom-Laboratory.