ru24.pro
World News
Октябрь
2024

Բրազիլիան ընտրություններից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լուրջ փոփոխություններ չի ակնկալում. Մաուրու Վիեյրա

0

Բրազիլիան Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններից հետո մեծ փոփոխություններ չի ակնկալում ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի հարաբերություններում։  «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է լատինաամերիկյան երկրի արտգործնախարար Մաուրու Վիեյրան։

«Առաջին հերթին պետք է թույլ տալ, որ ինքնիշխանությունը դրսևորվի քվեարկության ժամանակ, և այնուհետև ընտրված թեկնածուն և ես կլուծենք երկու երկրներին հետաքրքրող հարցերը, անկախ նրանից, թե ով է ընտրվելու»,- ասել է Վիեյրան։

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-Բրազիլիա հարաբերությունները պետական հարաբերություններ են, որոնք 200 տարվա վաղեմություն ունեն։

«Իսկ Լատինական Ամերիկայի հետ հարաբերությունները նույնպես հասուն են և շատ ամուր: Սա նշանակում է, որ դրանք դիվերսիֆիկացված են, ակտիվորեն ներգրավում են երկու երկրների հասարակություններին, հետևաբար կախված չեն միայն նրանից, թե ով է նախագահը: Այդ իսկ պատճառով ես նույնպես չեմ ակնկալում, որ Վաշինգտոնի և մեր տարածաշրջանի հարաբերություններում արմատական փոփոխություններ կլինեն»,- հավելել է Բրազիլիայի արտգործնախարարը։