ru24.pro
World News
Октябрь
2024

Կարիերան ամռանն ավարտած Բոնուչին դարձել է մարզիչ

0

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին մարզչական կարիերա է սկսել։

Նախկին պաշտպանը համալրել է Իտալիայի Մ 20 տարեկանների երիտասարդական հավաքականի շտաբը։ Նա կլինի գլխավոր մարզիչ Բերնարդո Կորադիի օգնականը։

«Լեոնարդոն տուն է գալիս։ Նա դա կանի այլ դերում, բայց նույն ոգևորությամբ և ազգային հավաքականի մարզաշապիկի հանդեպ սիրով, ինչպես միշտ։

Համոզված եմ, որ Լեոն կարող է մեծապես աճել և կարևոր ներդրում ունենալ FIGC-ի մարզչական ռեգիստրի ստեղծման գործում»,- ասել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան:

Հիշեցնենք, որ 37-ամյա իտալացին կարիերան ավարտել է 2024 թվականի մայիսին։