Մեսսի՞, թե՝ Ռոնալդու․․․Դե Բրույնեն ասել է՝ որ ֆուտբոլիստի հետ կցանկանար խաղալ մեկ թիմում
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կիսվել է իր մտքերով, թե ում հետ կցանկանար խաղալ նույն թիմում՝ Մեսսիի՞, թե՝ Ռոնալդուի, եթե նման հնարավորություն լիներ։
Ըստ SportBible-ի, բելգիացին ասել է, որ կցանկանար խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում։
Դա պայմանավորված է նրանով, որ պորտուգալացին տիպիկ հարձակվող է, իսկ Մեսսին՝ փլեյմեյքեր։
Կևին Դե Բրույնեն նշել է. «Ես հավանաբար կասեի՝ Ռոնալդու, քանի որ նա ավելի տիպիկ հարձակվող է: Մեսսին ավելի շատ փլեյմեյքեր է: Ես փլեյմեյքեր եմ, դուք կարող եք ինձ միայն հարձակվող տրամադրել»: