My team հավելվածը չի աշխատում, ինտերնետն արագ սպառվում է. հաղորդավար Տիգրան Հարությունյանը նշել է, որ հրաժարվում է Team Telecom-ից
Հեռուստահաղորդավար, լրագրող Տիգրան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում դժգոհություն է հայտնել Team Telecom Armenia-ից:
Մասնավորապես, Տիգրան Հարությունյանը գրել է, որ վճարումից 10 օր անց սպառվել է 7gb ինտերնետ փաթեթը, այն դեպքում երբ բաժանորդը բոլոր օրերին միացած է եղել wi fi ցանցին:
«Բնականաբար ոչ´ իրենք կարող են ստուգել կամ պարզաբանել ինչի արդյունքում է սպառվել փաթեթը, ոչ´ էլ բաժանորդը կարող է վերծանում ստանալ»,- գրել է Հարությունյանը: Նա նշում է, որ my team հավելվածը չի աշխատում:
Տիգրան Հարությունյանը հետո նշում է, որ տեղափոխվել է 4 համար այլ ցանց, բայց հիմա էլ էլեկտրոնային կառավարման հետ կապված խնդիր կար:
«Այնուհետև Team-ից զանգեցին և ասացին, որ 1 ամիս առաջ Team Energy-ից լիցքավորելու համար պետք է վճարել, բայց այն դեպքում երբ ես ստացել եմ 0 դրամի sms»,- գրել է նա:
Տիգրան Հարությունյանի գրառմանն արձագանքել են շատ այլ օգտատերեր, որոնք նույնպես դժգոհել են Team Telecom Armenia-ի մատուցած ծառայություններից: Մասնավորապես, թրեյներ Սամվել Գևորգյանը հիշեցրել է իր գրառումը, որում նշում էր, որ 25 տարի է միշտ պայքարի մեջ է որակի համար:
«Արմենթելի մասին որակի մասով խոսքեր չկան: Բիլայնն էլ տանջեց, հիմա ամեն մի ճամփորդության ընթացքում ռոումինգ ծառայությունն ավելի է դժվարացել։ Մի քանի օր առաջ էլ, Հայաստանում, LTE-ն դարձավ 4G, չգիտեմ ինչու»,- գրել է նա: