ru24.pro
World News
Октябрь
2024

Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի խաղաղություն ու մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան (տեսանյութ)

0

Լաոսում միջխորհրդարանական վեհաժողովում ելույթի ընթացքում,  միջազգային հանրությանը դիմելով, ևս մեկ անգամ փաստեցինք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ  ստորագրել խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերի շուրջ: Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Ինձնից երկու ելույթ հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հանդես եկավ ելույթով ու ասաց, որ ՀՀ Սահմանադրության մեջ կա դրույթ, որը հարցականի տակ է դնում ու տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ: Այսօրվա մեր այս գործընթացով մենք հստակորեն վավերացնելու ենք մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված է Ալմաթիի 1991 թվականի դրույթները, համաձայն որի հստակեցված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև գործող սահմանը ու այդ գործընթացի ամբողջ տրամաբանությունը»,- ասաց նա:

Արշակյանը նշեց, որ ՍԴ-ն ամրագրել է, որ ՀՀ Սահմանադրությունը չունի որևէ դրույթ, որով տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին:

«Այսօր ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության, սուվերենության, ինքնիշխանության ևս մեկ անկյունաքար ենք դնելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մհեր Գրիգորյանին ու կառավարության ղեկավարին ՀՀ-ն  դեպի խաղաղություն տանելու առաջորդության համար, սա հեշտ  ճանապարհ չէ, սա բարդ ճանապարհ է, զոհողությունների ճանապարհ է, բայց միևնույն ժամանակ, հաղթանակի ու խաղաղության  ճանապարհ է՝ դեպի ինքնիշխանություն»,- ասաց Արշակյանը: