Հոկեյի Հայաստանի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, մեկնարկել է հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ընտրանու մամուլի ծառայությունը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Գուսկովը հրավիրել է Հայաստանի հոկեյի լիգայի թիմերը ներկայացնող 33 հոկեյիստի: Հաղորդվում է, որ հոկտեմբերի 21-ից 27-ը ընտրանին մարզումները կանցկացնի «Գազպրոմ Արմենիայի» սառցե արենայում։
Նշենք, որ հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում: Վերջին անգամ նմանատիպ մրցաշարի Հայաստանը մասնակցել էր 2010 թվականին։