ru24.pro
World News
Октябрь
2024

Լիբանանում Իսրայելի գիշերային ավիահարվածներից զոհվել է 13 մարդ, կա 57 վիրավոր

0

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի գիշերային ավիահարվածներից զոհվել է 13 մարդ, կա 57 վիրավոր:

Ինչպես հայտնում է BBC-ն, ընդհանուր առմամբ, երեկ գիշերը Բեյրութի հարավային հատվածին հասցվել է 13 ավիահարված, այդ թվում ՝ Ռաֆիկ Հարիրիի համալսարանական հիվանդանոցի ավտոկայանատեղիին:

Իսրայելը պնդում է, որ հարձակման թիրախում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ կապված օբյեկտներներն են: Իսրայելի իշխանություններն ավելի վաղ զգուշացրել էին լիբանանցիներին հեռանալ հարավային Բեյրութի մի քանի վայրերից, սակայն Ռաֆիկ Հարիրիի հիվանդանոցը նշված վայրերում չկար:

«Հեզբոլլահ»-ը, հաջակցություն պաղեստինցիների,  հյուսիսային Իսրայելի ուղղությամբ սկսել է հրթիռներ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 8-ից՝ Իսրայելի վրա իր դաշնակից ՀԱՄԱՍ-ի խոշոր հարձակման հաջորդ օրը: Դրանից հետո Իսրայելը սկսել է պատասխան հարվածներ հասցնել:

Այդ ժամանակվանից ի վեր Լիբանանում սպանվել է ավելի քան 2400 մարդ, այդ թվում՝ 1800-ը՝ վերջին հինգ շաբաթվա ընթացքում, ըստ երկրի առողջապահության նախարարության։