Մեզ համար առաջնահերթություն է մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնումը. Ավինյան (տեսանյութ)
Մեզ համար առաջնահերթություն է մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնումը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք կենսունակությունը կորցրած ծառերը՝ տնկելով արժեքավոր ու գեղազարդ ծառատեսակներ:
Երևանի բուսածածկ տարածքի վերականգնումը քաղաքի կարևորագույն խնդիրներից է, որը լուծելու նպատակով կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկելու և անտառային տարածքները մեծացնելու գործընթացը»,- գրել է Ավինյանը: