ru24.pro
World News
Октябрь
2024

Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում (տեսանյութ)

0

Skill Event Marketing Company-ն իրադարձային մարքեթինգի ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է ճանաչվել՝ Eventex Top 100 Agencies & Event Organizers 2024 համաշխարհային հեղինակավոր վարկանիշում պատվավոր տեղ զբաղեցնելով:

Այս խրախուսումն ընդգծում է Skill-ի հավատարմությունը բարձր ստանդարտներին իրադարձությունների և տպավորությունների մարքեթինգի բնագավառում: Eventex Top 100 վարկանիշը հիմնվում է մրցանակների քանակի վրա, որոնք նվաճել է ընկերությունը վերջին երեք տարվա ընթացքում, և առանձնացնում է այնպիսի ընկերություններ, որոնք ոլորտում առաջատար են՝ նորարարությունների և բարձր որակի շնորհիվ:        

Eventex Awards 2024 ռեկորդ է սահմանել ըստ մասնակիցների քանակի. 1,207 ընկերություն 67 երկրից պայքարում էին իրադարձային մարքեթինգի ոլորտում ճանաչում ստանալու համար: Eventex Top 100 վարկանիշում ընդգրկվեցին կազմակերպություններ 25 երկրից. առաջատար դարձան Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Այս ամենը շեշտում է մրցանակի գլոբալ մասշտաբը և հեղինակությունը:

Skill Event Marketing Company-ն Eventex Awards-ում ստացել է երկու ոսկե մրցանակ՝ The Best Fair и People's Choice Event, ինչը շեշտում է ընկերության հավակնությունը ստեղծելու բացառիկ նախագծեր և հաջողված միջոցառումներ: Հատկապես նշանակալից է այն փաստը, որ Skill-ը Հայաստանից ներկայացված միակ ընկերությունն է, որն ընդգրկվել է այս հեղինակավոր վարկանիշում:

Skill-ի մասնակցությունը Eventex Awards-ին հնարավոր եղավ առաջատար գործատուների համար նշանակալից իրադարձություն դարձած Career City Fest (CCF)-ի՝ երկրում և տարածաշրջանում գործատուների բրենդինգի մասով խոշորագույն միջոցառման կայացման շնորհիվ:

Հաջորդ միջոցառումը՝ CCF 2K25, կանցկացվի 2025 թվականի ապրիլի 25-26: Հետևե՛ք այս կարևոր իրադարձության մասով թարմացումներին:

Բացի այդ, Սերգեյ Ուսնունցը՝ Skill Event Marketing Company-ի հիմնադիրը, առաջադրվել է որպես թեկնածու ընդգրկվելու 2024 թվականի The Most Influential People in the Events Industry կոչմանը արժանացողների ցանկում:

The Most Influential People in the Events Industry ինդեքսը առանձնացնում է ամբողջ աշխարհից ականավոր անհատների, որոնք էական ազդեցություն են թողել ոլորտի զարգացման վրա իրենց տեսլականի, ստեղծագործ և նորարարական մոտեցման շնորհիվ: Ցանկը ձևավորվում է հանրային քվեարկության արդյունքների հիման վրա: Յուրաքանչյուրը կարող է քվեարկել այն անձանց օգտին, ովքեր, իր կարծիքով, ամենից շատ ազդեցություն են թողել ոլորտի վրա:

Սերգեյի օգտին կարելի է քվեարկել՝ անցնելով հղմամբ՝ https://bit.ly/3NLOzdP.