Gyurjyan Cascade բնակելի համալիրը TOON EXPO-ում յուրատեսակ առաջարկով կներկայանա՝ 10% Cashback ձեռք բերված բնակարանի գնից (տեսանյութ)
Հայաստանի անշարժ գույքի շուկան պատրաստվում է հոկտեմբերի 25-27-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվելիք՝ ոլորտի ամենամեծ ցուցահանդեսին՝ TOON EXPO 2024-ին։
Էքսպոն այս տարի անց է կացվելու չորրորդ անգամ։ Տասնյակ հազարավոր այցելուներ ունեցող այս ցուցահանդեսը կառուցապատող ընկերությունների համար մեծ վաճառքներ անելու հրաշալի հնարավորություն է։
Հատկապես այս տարի, երբ Երևանում եկամտահարկի վերադարձի օրենքի գործունեությանն ընդամենը երկու ամիս է մնացել, մայրաքաղաքում բնակելի շենքեր և թաղամասեր կառուցող ընկերություններն ամեն ինչ անելու են, որպեսզի էքսպոյի ընթացքում հնարավորինս շատ բնակարաններ վաճառեն։
TOON EXPO 2024-ին այս տարի մասնակցող կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում գործող կազմակերպությունները ներկայացնում են էքսպոյի համար նախապատրաստած իրենց հատուկ առաջարկներն ու զեղչերը։
Gyurjyan Cascade բնակելի թաղամասը բացառություն չէ և իր գործընկեր ՎԵԳԱ խանութների ցանցի հետ համատեղ հանդես է եկել յուրատեսակ ակցիայով՝ 10% Cashback TOON EXPO 2024-ի ընթացքում ձեռք բերված բնակարանի ընդհանուր գնից։
Ընդ որում, եթե գնորդները որոշեն չկանխիկացնել Cashback-ի գումարն, այլ օգտագործել այն ՎԵԳԱ խանութների ցանցում, ապա կստանան լրացուցիչ 7-30% զեղչեր։ Մանրամասները ներկայացված են Gyurjyan Cascade-ի առաջարկում։
Նշենք, որ ընկերությունն առաջարկում է բնակարաններ՝ սկսած 1ք/մ-ի համար 429,000 ՀՀ դրամից և առաջարկում է բնակարաններ Նոր Նորքի բարձունքում՝ բակային հարուստ ենթակառուցվածքով: