ru24.pro
World News
Октябрь
2024

27-ամյա օտարերկրացի կինը ներմուծել և իրացրել է թմրամիջոցներ (տեսանյութ)

0

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունը օտարերկրացի կնոջ մասին էր։ Ըստ տեղեկության`կինը տարբեր տեսակի թմրամիջոցներ էր ներմուծում Հայաստան և համացանցի միջոցով կազմակերպում դրանց իրացումը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների լայնածավալ ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց կնոջ ինքնությունը, ճշտվեց նաև բնակության վայրը»,- նշեց ՔՈԳՎ ավագ օպերլիազոր Դավիթ Պետրոսյանը։

Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 27-ամյա կնոջ բնակության վայրում։
«Խուզարկության արդյունքում հայտնաբերվեց էլեկտրոնային 4 կշեռք, մոտ 97 գրամ «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոց, ընդհանուր 74 փաթեթ՝ ընդհանուր 145 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, որը նախատեսված էր տարբեր վայրերում տեղադրելու համար»,- հայտնեց Դավիթ Պետրոսյանը։

27-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում․