ru24.pro
World News
Октябрь
2024

Սպիտակ տունը մտահոգ է Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարվածի մասին տվյալների արտահոսքով․ ԱՄՆ պաշտոնյա

0

Սպիտակ տունը մտահոգ է Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարվածի մասին տվյալների արտահոսքով։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք խորապես մտահոգված ենք։ Նախագահը խորապես մտահոգված է գաղտնի տեղեկատվության ցանկացած արտահոսքով, դա չպետք է տեղի ունենա, և դա անընդունելի է: Ջո Բայդենն ակտիվորեն կհետևի հետաքննության ընթացքին, ինչպես նաև միջոցներ կդիտարկի միջադեպի հետևանքների մեղմման և արտահոսքի կրկնության կանխարգելման ուղղությամբ»,- ասել է Քիրբին։